Կիպրոսը կաջակցի Լիբանանին «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում
Կիպրոսը խոր մտահոգություն է հայտնել Լիբանանում իրադարձությունների զարգացման կապակցությամբ, որտեղ Սիրիայի հետ սահմանին բախումներ են տեղի ունենում ջիհադականների ու «Իսլամական պետության» միջև։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Իոաննիս Կասուլիդիսը։ «Ես պետք է ընդունեմ, որ մենք բավականին անհանգստացած ենք հարևան Լիբանանում կատարվող իրադարձություններով, – մեջբերում է նախարարին կիպրոսյան գործակալությունը։ – Կիպրոսը վտանգավոր գոտում կհայտնվի, եթե այդ ծայրահեղականները կարողանան գերակա դերի հասնել Լիբանանում...»։
Այդ կապակցությամբ Նիկոսիան որոշում է ընդունել աջակցել Լիբանանին՝ փամփուշտներ և այլ ռազմամթերք մատակարարելով այդ երկրի բանակի որոշ ռազմահամակարգերի, ինչպես նաև զինծառայողներ պատրաստելու գործում։
Կիպրոսը կաջակցի Լիբանանին «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում
Կիպրոսը խոր մտահոգություն է հայտնել Լիբանանում իրադարձությունների զարգացման կապակցությամբ, որտեղ Սիրիայի հետ սահմանին բախումներ են տեղի ունենում ջիհադականների ու «Իսլամական պետության» միջև։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Իոաննիս Կասուլիդիսը։
«Ես պետք է ընդունեմ, որ մենք բավականին անհանգստացած ենք հարևան Լիբանանում կատարվող իրադարձություններով, – մեջբերում է նախարարին կիպրոսյան գործակալությունը։ – Կիպրոսը վտանգավոր գոտում կհայտնվի, եթե այդ ծայրահեղականները կարողանան գերակա դերի հասնել Լիբանանում...»։
Այդ կապակցությամբ Նիկոսիան որոշում է ընդունել աջակցել Լիբանանին՝ փամփուշտներ և այլ ռազմամթերք մատակարարելով այդ երկրի բանակի որոշ ռազմահամակարգերի, ինչպես նաև զինծառայողներ պատրաստելու գործում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։