Լրահոս

07.10.2014 16:03


Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը

Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը

Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստի օրակարգում խորհրդի նախագահի ընտրության հարցն է եղել։ Կառավարման խորհրդի 36 անդամներից նիստին մասնակցել է 33-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանից, խորհրդի 10 անդամները Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։

Փակ գաղտնի քվեարկությամբ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի 33 ներկա անդամների քվեարկության արդյուքնում 32 կողմ, մեկ անվավեր ձայներով նախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը