Կոբանին կարող է ընկնել «Իսլամական պետության» գրոհներից
Քրդական Կոբանի քաղաքը՝ Սիրիայի հյուսիսում, կարող է ընկնել «Իսլամական պետության» զինյալների գրոհներից։ Ինչպես հաղորդել է «NTV» հեռուստաընկերությունը, այդ կարծիքին են քրդական իշխանություններն այդ տարածաշրջանում։ ԶԼՄ–ի տվյալներով՝ ԻՊ–ն երկու բարձունք է զավթել քաղաքում և տեղադրել իր դրոշները։ Իսլամիստները 50 մետրով առաջ են գնացել Կոբանիի խորքը հարավ–արևելքից, որտեղ հանդիպել են քուրդ աշխարհազորայինների դաժան հակագրոհին։ Միևնույն ժամանակ, քրդական աղբյուրները տեղեկացնում են, որ շուտով քաղաքի կեսը կարող է հայտնվել ԻՊ վերահսկողության տակ, իսկ հաջորդ թիրախը կարող է դառնալ Թուրքիայի հետ սահմանակից Ալ–Կամիշլի քաղաքը՝ Կոբանիից 300 կմ արևելք։
Կոբանին կարող է ընկնել «Իսլամական պետության» գրոհներից
Քրդական Կոբանի քաղաքը՝ Սիրիայի հյուսիսում, կարող է ընկնել «Իսլամական պետության» զինյալների գրոհներից։ Ինչպես հաղորդել է «NTV» հեռուստաընկերությունը, այդ կարծիքին են քրդական իշխանություններն այդ տարածաշրջանում։
ԶԼՄ–ի տվյալներով՝ ԻՊ–ն երկու բարձունք է զավթել քաղաքում և տեղադրել իր դրոշները։ Իսլամիստները 50 մետրով առաջ են գնացել Կոբանիի խորքը հարավ–արևելքից, որտեղ հանդիպել են քուրդ աշխարհազորայինների դաժան հակագրոհին։ Միևնույն ժամանակ, քրդական աղբյուրները տեղեկացնում են, որ շուտով քաղաքի կեսը կարող է հայտնվել ԻՊ վերահսկողության տակ, իսկ հաջորդ թիրախը կարող է դառնալ Թուրքիայի հետ սահմանակից Ալ–Կամիշլի քաղաքը՝ Կոբանիից 300 կմ արևելք։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։