Ստեփան Մարգարյան. «Իշխանափոխությունը՝ արտահերթ, թե հերթական, երկրում անպայման լինելու է» (տեսանյութ)
Նախօրեին Վանաձորում կայացած ոչիշխանական «եռյակի» հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանըհայտարարել էր. «Հարթակում կանգնած երեք ուժերը տարբեր հարցերում կարող են տարակարծություններ ունենալ, բայց մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունը երկիրը տարել է կործանման, այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, և այս իշխանությունը պիտի հեռանա։ Սա՛ է այն մեկ միասնական քաղաքական օրակարգը, որը միավորել է երեք քաղաքական ուժերին»։
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ընդգծել է, որՆ. Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը ԲՀԿ–ականների կողմից արվել է բազմաթիվ անգամներ։
–Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք համառորեն չեն լուծվում։ Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բավականին խոր անջրպետ է առաջացել հասարակության և իշխանության միջև, և այս պահին չեմ պատկերացնում՝ հնարավո՞ր է՝ դա լցվի, թե ոչ։ Իշխանությունները ևս դրա մասին գիտեն, և դա է պատճառը, որ նախաձեռնել են սահմանադրական փոփոխություններ, որը մեկ նպատակ ունի՝ վերարտադրվել։ Մենք գտնում ենք, որ դա չպետք է թույլ տալ. մենք դեմ ենք դրան,–նշել է Ս. Մարգարյանը։
Նա հավելել է, որ գործ ունեն գնացող նախագահի և նրա հետ գնացող քաղաքական իշխանության հետ, ևքանի որ գործող Սահմանադրությամբ՝ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է։
–Այսինքն, իշխանափոխությունը կլինի այսպես թե այնպե՛ս։ Ի՞նչ պրոցես կգնա այս ընթացքում, ինչպե՞ս իրենց կպահեն իշխանությունները՝ մենք չգիտենք։ Եթե իշխանությունները պահեն ադեկվատ, որոշակի քննարկման խնդիր կառաջանա, եթե չէ, ընթացքում կառաջանան ավելի ռադիկալ պահանջներ։ Իշխանափոխությունը՝ արտահերթ, թե հերթական, երկրում անպայման լինելու է։ Երկիրը փլուզվում է բառի բուն իմաստով, պետք է կանգնեցնել այդ պրոցեսը,–ավելացրել է Ս. Մարգարյանը՝ հավելելով, որ հեռանալու ձև կա. կարելի է հեռանալ ամեն ինչ ավերելով, կարելի է հեռանալ համագործակցված։
Ստեփան Մարգարյան. «Իշխանափոխությունը՝ արտահերթ, թե հերթական, երկրում անպայման լինելու է» (տեսանյութ)
Նախօրեին Վանաձորում կայացած ոչիշխանական «եռյակի» հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Հարթակում կանգնած երեք ուժերը տարբեր հարցերում կարող են տարակարծություններ ունենալ, բայց մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունը երկիրը տարել է կործանման, այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, և այս իշխանությունը պիտի հեռանա։ Սա՛ է այն մեկ միասնական քաղաքական օրակարգը, որը միավորել է երեք քաղաքական ուժերին»։
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ընդգծել է, որ Ն. Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը ԲՀԿ–ականների կողմից արվել է բազմաթիվ անգամներ։
–Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք համառորեն չեն լուծվում։ Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բավականին խոր անջրպետ է առաջացել հասարակության և իշխանության միջև, և այս պահին չեմ պատկերացնում՝ հնարավո՞ր է՝ դա լցվի, թե ոչ։ Իշխանությունները ևս դրա մասին գիտեն, և դա է պատճառը, որ նախաձեռնել են սահմանադրական փոփոխություններ, որը մեկ նպատակ ունի՝ վերարտադրվել։ Մենք գտնում ենք, որ դա չպետք է թույլ տալ. մենք դեմ ենք դրան,–նշել է Ս. Մարգարյանը։
Նա հավելել է, որ գործ ունեն գնացող նախագահի և նրա հետ գնացող քաղաքական իշխանության հետ, և քանի որ գործող Սահմանադրությամբ՝ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է։

7or.am