Դեղորայքը կթանկանա. պատճառը պարտադիր դրոշմապիտակավորումն է
Այսօրվա ասուլիսին Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, խոսելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքից, նշել է, որ դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման կիրառումը զգալի խնդիրներ կառաջացնի մասնավոր հատվածում։ Սամվել Զաքարյանը շեշտել է, որ դեղերի փաթեթավորումները տարբեր են, հետևապես դրոշմապիտակավորումը պետք է ձեռքով արվի, ինչն էլ դեղերի թանկացման կհանգեցնի։ Առողջապահության նախարարության այն տեղեկատվությունն էլ, որ հնարավոր է՝ թանկացումները լինեն 2-5 դրամի սահմաններում, բանախոսն անհասկանալի է համարում։
Դեղորայքը կթանկանա. պատճառը պարտադիր դրոշմապիտակավորումն է
Այսօրվա ասուլիսին Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, խոսելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքից, նշել է, որ դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման կիրառումը զգալի խնդիրներ կառաջացնի մասնավոր հատվածում։
Սամվել Զաքարյանը շեշտել է, որ դեղերի փաթեթավորումները տարբեր են, հետևապես դրոշմապիտակավորումը պետք է ձեռքով արվի, ինչն էլ դեղերի թանկացման կհանգեցնի։
Առողջապահության նախարարության այն տեղեկատվությունն էլ, որ հնարավոր է՝ թանկացումները լինեն 2-5 դրամի սահմաններում, բանախոսն անհասկանալի է համարում։