Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին' ուշադրություն հրավիրելով Եվրամիության համապատասխան մարմիններին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:
Ստորև ներկայացնում ենք նամակի հայերեն թարգմանությունը' կատարված «Երկիր» միության կողմից:
Եվրամիության Արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին
Ստրասբուրգ, սեպտեմբեր 15, 2009թ.
Տիկին,
Ես կուզենայի ահազանգել խտրականության զոհ հանդիսացող Վրաստանի էթնիկական ևկրոնական փոքրամասնությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Մասնավորապես, հայ փոքրամասնությունը ենթարկվում է լեզվական, սոցիալական ևկրոնական խտրականության, իսկ տարածաշրջանը, որտեղ այն մեծամասնություն է կազմում, գրեթե զուրկ է տարանցիկ ճանապարհներից, էներգետիկ, առողջապահական ևսոցիալական ծառայություններից:
Վրացահայերի քաղաքական առաջնորդներից մեկը' Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսին ևդատապարտվել է 10 տարվա ազատազրկման հույժ կասկախելի մեղադրանքներով:
Նրա ղեկավարած շարժման պահանջները խաղաղ բնույթի են, դրանք ուղղված են ոչ թե անկախացմանը կամ ինքնավարության հաստատմանը, այլ Վրաստանի հայ բնակչության քաղաքացիական իրավունքների ճանաչման նպատակ են հետապնդում այն պայմաններում, երբ վրացական իշխանությունները հայաբնակ շրջաններում վարում են ձուլման քաղաքականություն, հատկապես 2005թ. ռուսական ռազմաբազաների դուրս բերումից հետո:
Դեռեւս վերաքննիչ բողոքն ընթացքի մեջ' Վահագն Չախալյանը Թբիլիսիի մեկուսարանից տեղափոխվել է մեկ այլ բանտ, որը գտնվում է քաղաքից 30 կմ հեռավորության վրա ևորտեղ նա իր անվտանգության հետ կապված մտահոգություններ ունի:
Նրա վերաքննիչ բողոքի դատալսումը նախատեսված է վերսկսվելու այս Ուրբաթ (սեպտեմբերի 18-ին), բայց նրա ձերբակալությունը, գործի նախաքննության ևառաջին ատյանում դատաքննության ընթացքը ուղեկցվել են լուրջ օրինախախտումներով (Վրաստանի արդարադատության նախարարությունն անգամ մերժել է նրան ֆրանսիացի փաստաբան ունենալու իրավունքից):
Մենք իրավունք չունենք հանդուրժելու վրացական իշխանությունների արդար դատաքննության իրավունքի միջազգային նորմերի ոտնահարման գործելաոճը, նամանավանդ, որ Վրաստանը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող Եվրոպական հարեւանության ծրագրով ստացել է 15 մլն Եվրո' դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
Կարող եք, Դուք հանձնարարել Թբիլիսիում Եվրամիության ներկայացչությանը հետևել Չախալյանի դատավարությանը: Արդյո՞ք, մենք չպետք է պահանջենք վրացական իշխանություններից հաշվետու լինել դատաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված միջոցների համար, ինչպես նաևմիջոցներ ձեռնարկենք' Վրաստանին իր ստանձնած պարտավորությունների կատարմանը մղելու ուղղությամբ:
Տիկին, խնդրում եմ ընդունել հարգանքներիս հավաստիքը:
Սիլվի Գիյոմը Վահագն Չախալյանի գործի վերաբերյալ

Սիլվի Գիյոմ