Հայաստանից մեկնողների թիվը շարունակում է գերազանցել ժամանողների թվին
2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր: Չվերթների թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1599 չվերթի համեմատ: Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ իրականացնում էր 27 ավիաընկերություն, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազման:
Ներկայացնում ենք այս տարվա սեպտեմբերին և 2013թ. նույն ժամանակահատվածի մեկնողների և ժամանողների հաշվեկշիռը՝ տոկոսային հարաբերությամբ։

Ժամանող 84 410 96 007 + 14 %
Մեկնող 85 366 101 595 + 19 %
Ընդամենը 169 776 197 602 + 16 %
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ