Լրահոս

07.10.2014 21:43


Օռլանդո Բլումի սիրտը վերստին գրավված է

Օռլանդո Բլումի սիրտը վերստին գրավված է

Հոլիվուդյան ամենանախանձելի ամուրիներից մեկի սիրազեղումներն արհամարհել կարող է միայն բացառիկ գեղեցկուհիներից մեկը՝ ծագող աստղ Մարգո Ռոբբին։ Գայթակղիչ շիկահերով հրապուրված է նույն ինքը՝ Օռլանդո Բլումը, որին իրավամբ կարելի է կանացի գեղեցկության փորձագետ համարել։

«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի 24–ամյա ավստրալուհուն «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ Բլումի հետ է ծանոթացրել Լեոնարդո դի Կապրիոն։ Ծանոթությունից կես տարի անց 37–ամյա փլեյբոյը, գործի դնելով իր ողջ հմայքը, ձեռնամուխ է եղել իր ցնորքների նոր օբյեկտի նվաճմանը։

Ամենևին չանհանգստանալով Ռոբբիի ընկերոջով (Թոմ Էքերլի)՝ Բլումը շարունակում է սիրահետել Մարգոյին՝ հաճախակի նվերներ ու ծաղկեփնջեր ուղարկելով։

Չնայած ավստրալուհին անդրդվելի է, Օռլանդոն մարտական է տրամադրված. նա համոզված է, որ անմատչելի գեղեցկուհու նվաճումն իր համար սոսկ ժամանակի հարց է։

Տեղեկացնում է «ELLE»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը