Կարծիք

07.10.2014 13:02


Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում, առանց Երևանից հրահանգի, ոչ մի որոշում չէր կարող կայացնել

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում, առանց Երևանից հրահանգի, ոչ մի որոշում չէր կարող կայացնել

Տեսնելով այսօրվա մամուլի հրապարակումները, կայքերում տեղադրված հոդվածները, ոմանց սատուսները՝ իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ոմանք հասարակական դժգոհության ալիքը փորձում են ուղղորդել Հերմինե Նաղդալյանի դեմ:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ ԵԽԽՎ-ում ընդունվել է հակահայկական բանաձև՝ «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով, ու սա էլ կարծես բավարար չէր. Նաղդալյանի ոչ այնքան ադեկվատ պահվածքի հետևանքով հայկական պատվիրակությանը հեռացրել են նիստերի դահլիճից:

Իմանալով, թե ինչ տիպի կառույց է ՀՀԿ-ն, և որ այնտեղ առանց շեֆի թույլտվության ոչ մի քիչ թե շատ լուրջ որոշում չի ընդունվում, կարելի է վստահ ասել, որ Նաղդալյանը կապվել է Երևանի հետ, խոսել շեֆի հետ, իրենց հրահանգել են «մատ թափ տալ» եվրոպացիների վրա, ու նա էլ արել ա դա: Ու այս ամենի արդյունքում մենք աշխարհով մեկ խայտառակվել ենք, ու մեր դեմ բանաձև է ընդունվել:

Ինչպես կասեր Ստանիսլավսկին`«Не верю!», իրոք, չեմ հավատում, որ Հերմինե Նաղդալյանը սենց լուրջ որոշումը ռիսկ կաներ՝ ինքնուրույն ընդունել:Ասեմ ավելին՝ նա երևի սկի սանրվածքը չի փոխում առանց վերևների հրահանգման: Այդ պատճառով կարծում եմ, որ մարդիկ իրենց դժգոհությունը պետք է հայտնեն Նաղդալյանի կուսակցության ղեկավարին, քանզի նա է միանձնյա կայացնում բոլոր քիչ թե շատ կարևոր որոշումները:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը