ԱՄՆ-ը պարզել է «Իսլամական պետության» դահճի ինքնությունը
ԱՄՆ-ը պարզել է «Իսլամական պետություն» խմբավորման այն գրոհայինի ինքնությունը, ով գլխատել է ամերիկացի և բրիտանացի պատանդներին։ Այս մասին նախօրեին CNN-ի եթերում հայտնել է Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը:
«Մենք պարզել ենք այդ մարդու ինքնությունը և մտադիր ենք գտնել նրան»,- ասել է Հարֆը՝ հրաժարվելով ահաբեկչի մասին որևէ տեղեկություն հաղորդել կամ հայտնել նրա անունը։