ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի պատճառը գտնվում է ոչ թե Բաքվում կամ Անկարայում, այլ Երևանում
ԵԽԽՎ-ում տեղի ունեցող հակահայկական զարգացումների պատճառը գտնվում է ոչ թե Բաքվում կամ Անկարայում, այլ Երևանում
Երկիր ղեկավարելն իրականում շատ բարդ գործընթաց է: Ի թիվս այլ գործոնների, որոնք անհրաժեշտ են երկիրը ղեկավարելու համար, կարևոր է նաև ստրատեգիական մտածողությունը:
Հայաստանը դատապարտված է միշտ վարել կոմպլեմենտար քաղաքականություն, որպեսզի չվերածվի Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման պլացդարմի: Հայաստանն իրավունք չունի միջազգային հարաբերություններում լիովին անցնել ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արևմուտքի կողմը, քանզի այդ պարագայում կհայտնվի լուրջ հարվածների տակ հակառակ կողմից: Հենց սա հասկանալու համար էլ անհրաժեշտ է ունենալ ստրատեգիական մտածողություն: Սակայն Սերժ Սարգսյանն ակնհայտորեն չունի այն: Նա ուղղակի չի ընկալում այն պարզ հանգամանքը, որ երբ դու 3,5 տարի լուրջ գործընթաց ես տանում Եվրոպայի հետ ինտեգրվելու ուղղությամբ, այն էլ՝ մի այնպիսի ծրագրի ֆորմատով, որն ուղղակիորեն ուղղված է Ռուսաստանի դեմ, ապա դու անպայման ռուսների կողմից հարված կստանաս: Իսկ ո՞րն է մեր խոցելի տեղերից մեկը: Իհարկե, Ղարաբաղը: Դրա համար էլ, երբ մարդիկ քննադատում են ռուսներին Ադրբեջանին զենք վաճառելու համար, առաջին հերթին պիտի խոսեն դրա պատճառների մասին: Իսկ պատճառը գտնվում է հենց Բաղրամյան 26-ում:
Դրա հետ մեկտեղ՝ ստրատեգիական մտածողության բացակայությունը թույլ չէր տալիս Սերժ Սարգսյանին հասկանալ, որ երբ դու «քցում ես» եվրոպացիներին, իրենք նույնպես քեզ պիտի հարվածեն, և իհարկե, կհարվածեն քո ամենախոցելի կետին: Այդ իսկ պատճառով մենք վերջերս տեսանք, թե ինչ հակահայկական բանաձև ընդունվեց ԵԽԽՎ-ում:
Հետևաբար, թե՛ ռուսական և թե՛ արևմտյան հակահայկական դիրքորոշումների, քայլերի, գործողությունների պատճառը պետք է փնտրել ոչ թե Անկարայում կամ Բաքվում, այլ առաջին հերթին Երևանում՝ Բաղրամյան 26 հասցեով: Իսկ մեր երկրի քաղաքական ուժերը պարտավոր են ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել երկրում անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար:
ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի պատճառը գտնվում է ոչ թե Բաքվում կամ Անկարայում, այլ Երևանում
ԵԽԽՎ-ում տեղի ունեցող հակահայկական զարգացումների պատճառը գտնվում է ոչ թե Բաքվում կամ Անկարայում, այլ Երևանում
Երկիր ղեկավարելն իրականում շատ բարդ գործընթաց է: Ի թիվս այլ գործոնների, որոնք անհրաժեշտ են երկիրը ղեկավարելու համար, կարևոր է նաև ստրատեգիական մտածողությունը:
Հայաստանը դատապարտված է միշտ վարել կոմպլեմենտար քաղաքականություն, որպեսզի չվերածվի Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման պլացդարմի: Հայաստանն իրավունք չունի միջազգային հարաբերություններում լիովին անցնել ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արևմուտքի կողմը, քանզի այդ պարագայում կհայտնվի լուրջ հարվածների տակ հակառակ կողմից: Հենց սա հասկանալու համար էլ անհրաժեշտ է ունենալ ստրատեգիական մտածողություն: Սակայն Սերժ Սարգսյանն ակնհայտորեն չունի այն: Նա ուղղակի չի ընկալում այն պարզ հանգամանքը, որ երբ դու 3,5 տարի լուրջ գործընթաց ես տանում Եվրոպայի հետ ինտեգրվելու ուղղությամբ, այն էլ՝ մի այնպիսի ծրագրի ֆորմատով, որն ուղղակիորեն ուղղված է Ռուսաստանի դեմ, ապա դու անպայման ռուսների կողմից հարված կստանաս: Իսկ ո՞րն է մեր խոցելի տեղերից մեկը: Իհարկե, Ղարաբաղը: Դրա համար էլ, երբ մարդիկ քննադատում են ռուսներին Ադրբեջանին զենք վաճառելու համար, առաջին հերթին պիտի խոսեն դրա պատճառների մասին: Իսկ պատճառը գտնվում է հենց Բաղրամյան 26-ում:
Դրա հետ մեկտեղ՝ ստրատեգիական մտածողության բացակայությունը թույլ չէր տալիս Սերժ Սարգսյանին հասկանալ, որ երբ դու «քցում ես» եվրոպացիներին, իրենք նույնպես քեզ պիտի հարվածեն, և իհարկե, կհարվածեն քո ամենախոցելի կետին: Այդ իսկ պատճառով մենք վերջերս տեսանք, թե ինչ հակահայկական բանաձև ընդունվեց ԵԽԽՎ-ում:
Հետևաբար, թե՛ ռուսական և թե՛ արևմտյան հակահայկական դիրքորոշումների, քայլերի, գործողությունների պատճառը պետք է փնտրել ոչ թե Անկարայում կամ Բաքվում, այլ առաջին հերթին Երևանում՝ Բաղրամյան 26 հասցեով:
Իսկ մեր երկրի քաղաքական ուժերը պարտավոր են ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել երկրում անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից