Լրահոս

07.10.2014 10:38


Քուրդ ակտիվիստներն ինքնակամ ազատել են հոլանդական խորհրդարանի շենքը Հաագայում

Քուրդ ակտիվիստներն ինքնակամ ազատել են հոլանդական խորհրդարանի շենքը Հաագայում

Քուրդ ակտիվիստներն ինքնակամ ազատել են հոլանդական խորհրդարանի շենքը Հաագայում։
«Այդպիսով զանգվածային ակցիան, ուղղված ուշադրության գրավմանը «Իսլամական պետության» դեմ ավելի ակտիվ պայքար մղելու համար, ավարտվել է», – հաղորդում է «ՆՕՍ» հեռուստաընկերությունը։
Մի քանի տասնյակ ցուցարարներ շենքում մոտ չորս ժամ են անցկացրել։ Ինչպես ընդգծել են ոստիկանությունում, ցույցը խաղաղ բնույթ էր կրում։ Բողոքարարները լքել են շենքը Երկրորդ պալատի նախագահ Անուշկա վան Միլթենբուրգի հետ բանակցություններից հետո։
Զանգվածային ակցիան տարերային բնույթ էր կրում և արտոնված չի եղել իրավապահ մարմինների կողմից։
Ցուցարարներից մեկի պաստառը կոչ էր անում աջակցել Կոբանիին՝ «Դադարեցրե՛ք լռել, աջակցե՛ք Կոբանիին» վերտառությամբ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը