Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը երեկվանից սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ: Հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցեցին 21-ը: Գևորգ Ղազարյանը չի ժամանել հավաքական վնասվածքի պատճառով, իսկ Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը հավաքականին կմիանան այսօր երեկոյան: Հրայր Մկոյանն անցկացրեց թեթև նախավարժանք, սակայն, ամենայն հավանականությամբ, նույնպես չի մասնակցի հանդիպմանը վնասվածքի պատճառով: Այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու մարզում:
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը