Աշխարհ

07.10.2014 09:34


«Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունները մոտեցել են թուրքական սահմանին

«Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունները մոտեցել են թուրքական սահմանին

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները երեկ երեկոյան մտել են Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող սիրիական Կոբանի քաղաք։ Այս մասին հայտնում է «BBC News»–ը։

Հարյուրավոր խաղաղ բնակիչներ շարժվել են դեպի թուրքական սահման այն բանից հետո, երբ իսլամիստները գրավել են քաղաքի արևելյան մասը՝ շենքերի վրա բարձրացնելով սև դրոշներ։

Կոբանիի գրավումը թույլ է տալիս վերահսկել թուրք–սիրիական սահմանի մեծ հատվածը։ Գրոհայինները 3 շաբաթ շարունակ փորձել են գրավել քաղաքը։ Կոբանիից փախել է շուրջ 160 հազար մարդ՝ հիմնականում քրդեր։

Այս խորագրի վերջին նյութերը