Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ Տնկարան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին Էջմիածին-Մարգարա հատվածի 8-րդ կմ-ին «ԲՄՎ» 34AO797 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ս. Բ., ծնվ. 1973թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության ավտոմեքենայով վարորդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածին քաղաքի ԲԿ. բժիշները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենան դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
Պատահար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ Տնկարան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին Էջմիածին-Մարգարա հատվածի 8-րդ կմ-ին «ԲՄՎ» 34AO797 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ս. Բ., ծնվ. 1973թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության ավտոմեքենայով վարորդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածին քաղաքի ԲԿ. բժիշները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենան դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: