Լրահոս

06.10.2014 19:39


Սուսաննա Մուրադյան. «Հոկտմեմբերի 10-ից ժողովուրդը սկսելու է գործող իշխանությունից ազատվելու գործընթացը»

Սուսաննա Մուրադյան. «Հոկտմեմբերի 10-ից ժողովուրդը սկսելու է գործող իշխանությունից ազատվելու գործընթացը»

Այսօր Վանաձորում կայացած «եռյակի» հանրահավաքին «Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը հայտարարեց, որ Հայաստանի գործող իշխանությունը տարիներ առաջ խոստանում էր բարեփոխումներ, սակայն նրանք փոխել են միայն իրենց և իրենց մերձավորների կյանքը:

«Չընտրված բուրգի կարկառուն դեմքերը չեն թաքցնում, որ քաղաքակիրթ ճանապարհով մարդիկ չեն կարող հասնել իշխանափոխության: Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե միևնույն է՝ իշխանափոխություն չի լինելու, Շարմազանովն ասում է, որ վարչապետի և նախագահի թեկնածուն պետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցով, Կարեն Ավագյանն իր հերթին ասում է՝ իզուր մի չարչարվեք, քննադատեք սահմանադրական փոփոխությունները, դա ոչինչ չի նշանակում, միևնույն է՝ նախագահը լինելու է մեր թեկնածուն: Սա ցինիզմի առավելագույն դրսեւորում է: Այս մարդիկ հոգեվարքի մեջ են»:

Սուսաննա Մուրադյանը մեջբերեց նաև գործող նախագահին՝ ասելով. «Հենց նույն Սերժ Սարգսյանն է ասում՝ ի՞նչ է, որ նախագահ եմ, ամեն ինչի համար ե՞ս պետք է պատասխան տամ: Բա ո՞վ պետք է պատասխան տա, ձեր հանցագործ բուրգում կա՞ մեկը, որ պետք է պատասխան տա այս ժողովրդին: ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը որ թուրքերին գրողի ծոցն է ուղարկում, բա մե՞զ ուր է ուղարկում»:

«Ժառանգության» վարչության անդամը համոզմունք հայտնեց, որ հոկտմեմբերի 10-ից ժողովուրդը սկսելու է գործող իշխանությունից ազատվելու գործընթացը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը