Լրահոս

06.10.2014 17:46


Արմեն Մարտիրոսյան. «Անկախ մեր քաղաքական մոտեցումներից՝ «եռյակը» միասնական է»

Արմեն Մարտիրոսյան. «Անկախ մեր քաղաքական մոտեցումներից՝ «եռյակը» միասնական է»

Վանաձորում մեկնարկած «եռյակի» հերթական մարզային հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում շեշտել է, որ այսօր ոչիշխանական խորհրդարանական քաղաքական ուժերը, անկախ գաղափարական տարբերություններից, միասնական են։

«Եզակի շանս իրոք ստեղծված է։ Անկախ նրանից՝ մենք ինչ գաղափարական տարակարծություններ ունենք, «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը» միասնաբար առաջ են գնում։ Անկախ մեր քաղաքական մոտեցումներից՝ մեկ հարց կա, որ մեզ միավորել է, և այդ մեկ հարցը Հայաստանի քաղաքացիներին միավորող հարցն է։ Դա փոփոխություններն են, դա իշխանափոխությունն է՝ որպես առաջին քայլ»,–հայտարարել է Մարտիրոսյանը՝ կոչ անելով հոկտեմբերի 10-ին բոլորին լինել Ազատության հրապարակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը