Վանաձորում ոչիշխանական «եռյակի» հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր, նրա խոսքերով, չեն վախեցել տեղի իշխանիկների սպառնալիքներից, և եկել են հանրահավաքի։
–Հարթակում կանգնած երեք ուժերը տարբեր հարցերում կարող են տարակարծություններ ունենալ, բայց մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունը երկիրը տարել է կործանման, այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, և այս իշխանությունը պիտի հեռանա։ Սա՛ է այն մեկ միասնական քաղաքական օրակարգը, որը միավորել է երեք քաղաքական ուժերին,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա ընդգծել է, որ Սահմանադրությունը ոտնահարող, Սահմանադրության վրա թքած ունեցող իշխանությունը բարոյական որևէ իրավունք չունի՝ մտածելու սահմանադրական փոփոխությունների մասին.
–Մեր երկրի խնդիրը Սահմանադրությունը չէ, այլ այս անկատար իշխանությունը, որը մտածում է մեկ բանի մասին՝ սահմանադրական փոփոխություններով ևս 10 տարի շարունակել իր ազգակործան քաղաքականությունը։Գործող Սահմանադրությամբ էլ կարող ենք ունենալ արդար երկիր, եթե ունենաք արդար իշխանություն, իսկ արդար իշխանությունը մենք կարող ենք ունենալ միայն ձե՛ր աջակցությամբ։
Ն. Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք ժողովրդի թիկունքին կանգնած են, բայց ժողովուրդն էլ պետք է կանգնի իրենց թիկունքին.
–Առանց ձեզ ոչ մի շարժում չի կարող հասնել լրջագույն համակարգային փոփոխությունների։ Այնպես չէ, որ պետք է մտածել՝ ես նստեմ տանը, իմ հարևանը, բարեկամը, գործընկերը թող գնա, իմ իրավունքների համար պայքարի։ Ամեն մեկս մեր տեղում մեր իրավունքի համար պետք է պայքարի, և միայն այդ ժամանակ մեր գործը կլինի հաղթական։
ԲՀԿ խմբակցության քարտուղարն անդրադարձել է նաև ահագնացող չափերի հասնող արտագաղթին.
–Այն, որ երկրի կեսն ուզում է փախնել սեփական երկրից, ապտակ է այս իշխանությանը։ Փոխանակ սրա մասին մտածեն՝ արագացված տեմպերով ամեն ինչ անում են, որ Հայաստանը հայաթափվի, որովհետև քիչ ժողովուրդ ունեցող երկիրն ավելի հեշտ է թալանել, որովհետև գանձագողերի ախորժակին սահման չկա։
Իր խոսքի ավարտին Ն. Զոհրաբյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում ժողովրդի հետ միասին սկսելու են հաղթանակի հաղթարշավը։
Նաիրա Զոհրաբյան. «Այս իշխանությունը պիտի հեռանա»
Վանաձորում ոչիշխանական «եռյակի» հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր, նրա խոսքերով, չեն վախեցել տեղի իշխանիկների սպառնալիքներից, և եկել են հանրահավաքի։
–Հարթակում կանգնած երեք ուժերը տարբեր հարցերում կարող են տարակարծություններ ունենալ, բայց մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունը երկիրը տարել է կործանման, այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, և այս իշխանությունը պիտի հեռանա։ Սա՛ է այն մեկ միասնական քաղաքական օրակարգը, որը միավորել է երեք քաղաքական ուժերին,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա ընդգծել է, որ Սահմանադրությունը ոտնահարող, Սահմանադրության վրա թքած ունեցող իշխանությունը բարոյական որևէ իրավունք չունի՝ մտածելու սահմանադրական փոփոխությունների մասին.
–Մեր երկրի խնդիրը Սահմանադրությունը չէ, այլ այս անկատար իշխանությունը, որը մտածում է մեկ բանի մասին՝ սահմանադրական փոփոխություններով ևս 10 տարի շարունակել իր ազգակործան քաղաքականությունը։ Գործող Սահմանադրությամբ էլ կարող ենք ունենալ արդար երկիր, եթե ունենաք արդար իշխանություն, իսկ արդար իշխանությունը մենք կարող ենք ունենալ միայն ձե՛ր աջակցությամբ։

7or.am