Լրահոս

06.10.2014 15:24


Կանադան կդիտարկի Իրաքի իսլամիստների դիրքերին հարվածելու իր հնարավոր մասնակցությունը

Կանադան կդիտարկի Իրաքի իսլամիստների դիրքերին հարվածելու իր հնարավոր մասնակցությունը

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» դեմ գործող միջազգային կոալիցիայի երկրներին միանալու հնարավորության մասին։

«Այսօր մենք Կանադայի համայնքների պալատից թույլտվություն կխնդրենք՝ միանալու մեր դաշնակիցների գործողություններին ԻՊ դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար», – մեջբերել է տեղական ԶԼՄ–ն վարչապետի խոսքերը։
Հարփերը նշել է, որ Կանադան կարող է նաև հետագայում միանալԻՊ զինյալների դիրքերին հասցվող ավիահարվածներին Սիրիայում։

Տեղեկացնում է interfax.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը