Լրահոս

06.10.2014 14:36


«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» նախագիծը «Մեծամոր» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում

«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» նախագիծը «Մեծամոր» և  «Զվարթնոց»  արգելոց-թանգարաններում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ` 2010-ին սկիզբ դրվեց մի ուշագրավ կրթամշակութային նախագծի (հեղինակ՝ Դավիթ Ա. Պողոսյան), որի նպատակն էր ավելի մատչելի դարձնել ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները բոլոր խավերի և խմբերի այցելուների համար: Այդ համատեքստում նաև գործակցության պայմանագիր է կնքվել «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների Երևանի հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հետ: Կրթօջախի 14 սաներ ս.թ. հոկտեմբերի 5-ին, իրենց ուսուցչի՝ Ս. Սարդարյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին «Մեծամոր» պատմահնագիտական և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում: Արգելոց-թանգարանների էքսկուրսավարների կողմից հատուկ բացատրություն է կազմակերպվել, ինչը երեխաներին է փոխանցվել մանկավարժի կողմից` հատուկ ժեստերի լեզվով: Կրթօջախի սաները նույն լեզվով «Զվարթնոցի» կամարների ներքո առ Աստված հղեցին «Հայր մերը»՝ իրենց գիտելիքները և հարուստ տպավորությունները խոստանալով արտահայտել նկարչության, քանդակի, փորագրության, շարադրությունների միջոցով:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը