Աշխարհ

06.10.2014 14:08


Դեպարդիեն խոստովանել է, որ ժամանակին մարմնավաճառությամբ է զբաղվել

Դեպարդիեն խոստովանել է, որ ժամանակին մարմնավաճառությամբ է զբաղվել

Ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժերար Դեպարդիեն «Le Point»–ին տված հարցազրույցում անդրադարձել է երկրից հեռանալու պատճառներին, ուշագրավ փաստեր բացահայտել մանկության դժվար տարիներից։

«Ֆրանսիայում ասես իմ «կաշին քերթում էին»,–հիշել է կինոաստղը՝ խոստովանելով, որ տաս տարեկանից մարմնավաճառությամբ է զբաղվել, գերեզմանափորների հետ հանել մահացածների զարդերն ու կոշիկները, 16 տարեկանում մեքենա գողանալու համար հայտնվել է բանտում, 20 տարեկանում՝ ծեծել ու թալանել իր հաճախորդներին։ Ապագա դերասանը գողություն է արել անգամ ՆԱՏՕ-ի ռազմական բազայից։ Դեպարդիեն խոստովանել է նաև, որ դերասանական վարպետություն է սովորել շնորհիվ մի «երկնագույն» որսորդի, ով վճարել է իր ուսման համար։

Այս ամենը դերասանը մտադիր է ներառել ինքնակենսագրական «Այդպես է ստացվել» գրքում։

Այս խորագրի վերջին նյութերը