Լրահոս

06.10.2014 11:36


«Ուզբեկստանի իսլամական շարժումը» հայտարարել է ԻՊ–ին միանալու մասին

«Ուզբեկստանի իսլամական շարժումը» հայտարարել է ԻՊ–ին միանալու մասին

«Ուզբեկստանի իսլամական շարժման» ղեկավար Ուսմոն Գոզին հայտարարել է այդ ահաբեկչական կազմակերպության՝ «Իսլամական պետությանը» միանալու մասին։ Այս մասին այսօր «ՌԻԱ Նովոստի»–ին հաղորդել է Ուզբեկստանի իրավապաշտպան մարմնի աղբյուրը։
Նրա խոսքերով՝ կան տվյալներ այն մասին, որ ՈւԻՇ–ն այժմ ակտիվացրել է իր գործունեությունը և մարզում է զինյալներին Պակիստանի ու Աֆղանստանի սահմանամերձ շրջաններում, որի կապակցությամբ էլ Ուզբեկստանի հատուկ ծառայություններն ուժեղացնում են հակաահաբեկչական միջոցները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում Ուզբեկստանի՝ ԻՊ–ի կողմից մարտնչող 17 քաղաքացի է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը