Լրահոս

06.10.2014 10:48


Թայլանդի թագավորին վիրահատել են

Թայլանդի թագավորին վիրահատել են

Թայլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթը կիրակի երեկոյան լեղապարկի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Թագավորական պալատի բյուրոն։
Համաձայն տարածված հաղորդագրության՝ 86-ամյա թագավորի մոտ լեղապարկի բորբոքում է ախտորոշվել։ Վիրահատությունը հաջող է ընթացել. Պումիպոն Ադուլյադեթի վիճակը կայուն է գնահատվում։
Թագավորի հոսպիտալացումից հետո թագավորության հազարավոր բնակիչներ, հագած, մասնավորապես, դեղին՝ թագավորական գույնի զգեստ, այցելել են Սերիրաջ հիվանդանոց, որտեղ թողել են իրենց ցանկությունները հատուկ գրքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Թայլանդի թագավորը բարձր ջերմությունով հոսպիտալացվել էր։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը