ԻԵՄ-ը դատապարտում է հանձնաժողովի և նրա աշխատակազմի անարդարացի գործելակերպը
«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթային ստուգման փուլի դիտարկման նախնական արդյունքների վերաբերյալ։ Դրանում ասված է.
«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԻԵՄ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) դիտարկման շրջանակում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին (այսուհետ՝ աշխատակազմ) հասցեագրված դիմումով խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու մրցույթին մասնակցելու համար հավակնորդների կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերին, փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվող գրանցամատյանին, ստանալ դրանց լուսապատճենները: Ի վերջո, ս.թ. հոկտեմբերի 1-ին ԻԵՄ ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց ծանոթանալու փաստաթղթերի ընդունման գրանցամատյանին, հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերին, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարություն այցելած անձանց մուտքի-ելքի գրանցամատյանին և կատարել լուսանկարահանում: Մրցույթի կազմակերպման ընթացքի վերաբերյալ առկա հրապարակային տեղեկատվության և վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով ստորև ներկայացնում ենք մրցույթի փաստաթղթային փուլի դիտարկման նախնական արդյունքները.
1. Դեռևս ս.թ. սեպտեմբերի 11-ին ԻԵՄ-ը դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, խնդրելով հնարավորություն ընձեռել իրականացնելու մրցույթի բոլոր փուլերի, այդ թվում՝ փաստաթղթային ստուգման փուլի դիտարկում: Այս դիմումին որևէ պատասխան չի տրվել:
2. Հղում կատարելով ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին՝ հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ 24.09.2014թ.-ին, ժամը 18:59-ին, 20:08-ին և 20:48-ին տարածել են տեղեկատվություն , որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետի լրանալու՝ 2014թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 հավակնորդ: «Այսօրվա ընթացքում (24.09.14թ.) ներկայացվել է 7 դիմում, մնացած 4-ը ստացել էինք ավելի վաղ: Երկու դիմողների դեպքում փաստաթղթերը շտկելու անհրաժեշտություն է առաջացել, փաստաթղթերը լրացված ներկայացվել են: Այս ընթացքում ոչ ոք դիմումը հետ չի վերցրել»:
3. Փաստաթղթերի ներկայացման ժամկետի ընթացքում և դրա ավարտից հետո աշխատակազմը հրաժարվում էր հրապարակել հավակնորդների անունները, բերելով որևէ իրավական հիմք չունեցող պատճառաբանություն, որ դա արվում է հավակնորդների ցանկությամբ/պահանջով: Չխոսելով այն մասին, որ հանրային շահի սպասարկման հայտ ներկայացրած որևէ հավակնորդի կողմից իր անունը չհրապարակելու պահանջը արդեն իսկ կվկայեր Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնին անհամապատասխանության մասին, փաստում ենք, որ որևէ հավակնորդի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթում բացակայել է նման ցանկություն/պահանջ արտահայտող փաստաթուղթ, ինչից հետևում է, որ աշխատակազմը տարածել է ապատեղեկատվություն:
4. 2014թ. սեպտեմբերի 26-ին տեղեկատվություն է տարածվել , որ մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած հավակնորդները 14-ն են: Փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի դրությամբ հայտարարված հավակնորդների թվի աճը, ըստ նույն հրապարակումների՝ ՀՀ արդարադատության նախարարությունում բացատրել են նրանով, որ «3 հոգու մոտ փաստաթղթերի անճշտություն է եղել, ինչը շտկել են և կրկին դիմել»: Սեպտեմբերի 27-ին հրապարակվել է աշխատակազմ դիմած թվով 14 հավակնորդների ցուցակը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ «հավակնորդների մի մասին սահմանված կարգի համաձայն ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները»:
5. Ըստ փաստաթղթերի ընդունման գրանցամատյանում կատարված գրառումների՝ թերի փաստաթղթեր ներկայացրել են 4 հավակնորդ՝ Նելիկ Հարությունյանը, Դավիթ Խաչատուրյանը, Լիզա Գրիգորյանը և Արման Սարվարյանը: Նելիկ Հարությունյանը և Դավիթ Խաչատուրյանը փաստաթղթերը ներկայացրել են սեպտեմբերի 22-ին: Նույն օրը նշված 2 հավակնորդները ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Միքայել Մինասյանի գրություններով տեղեկացվել են մրցութային հանձնաժողովի որոշմամբ սահմանված պահանջներին ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության և պատշաճ փաստաթղթերը մինչև սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում ներկայացնելու հնարավորության մասին: Նելիկ Հարությունյանը և Դավիթ Խաչատուրյանը պատշաճ փաստաթղթերը ներկայացրել են (ըստ գրանցամատյանի) հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին և նույն օրը նրանք գրությամբ տեղեկացվել են ներկայացված փաստաթղթերի համապատասխանության մասին: Հավակնորդ Լիզա Գրիգորյանը փաստաթղթերը ներկայացրել է սեպտեմբերի 24-ին, նույն օրը տեղեկացվել է ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության մասին, պատշաճ փաստաթղթերը ներկայացրել է սեպտեմբերի 26-ին և նույն օրը գրությամբ տեղեկացվել է դրանց համապատասխանության մասին: Հավակնորդ Արման Սարվարյանը փաստաթղթերը էլ. փոստով ներկայացրել է սեպտեմբերի 23-ին, սեպտեմբերի 24-ին գրութուն է կազմվել փաստաթղթերի անհամապատասխանության մասին, իսկ սեպտեմբերի 26-ին նա փաստաթղթերը առձեռն ներկայացրել է աշխատակազմ,: Նշված փաստերից հետևում է, որ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի՝ սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած հավակնորդների թիվը չէր կարող 11-ից վերածվել 14-ի՝ 3 հավակնորդի կողմից ներկայացված փաստաթղթերի սահմանված պահանջներին անհամապատասխանության պատճառով, քանի որ, ինչպես նշվեց, թերի փաստաթղթեր ներկայացրած 2 հավակնորդները՝ Նելիկ Հարությունյանը և Դավիթ Խաչատուրյանը պատշաճ փաստաթղթերը ներկայացրել և փաստաթղթերի համապատասխանության գրություններ էին ստացել դեռևս սեպտեմբերի 23-ին: Սակայն նշենք, որ եթե անգամ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ լինեին թերի փաստաթղթեր ներկայացրած 3 հավակնորդներ, ապա սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ պատշաճ փաստաթղթեր ներկայացրած հավակնորդների հետ մեկտեղ նրանք նույնպես կհամարվեին մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած հավակնորդներ և կհաշվարկվեին հավակնորդների ընդհանուր թվում, քանի որ փաստաթղթերի թերությունները վերացնելու հնարավորություն կունենային մինչև սեպտեմբերի 27-ի ժամը 18:00-ն: Նշված փաստերը ուղղակիորեն վկայում են, որ հանրությանը ապատեղեկացնելու և հավակնորդների թիվը 11-ից 14-ի վերածվելու առեղծվածը բացատրելու ջանքերում աշխատակազմը չի խորշել անգամ դիմելու թվաբանական աճպարարության ամոթալի հնարքների:
6. Ըստ փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի՝ 3 հավակնորդներ՝ Արմեն Հարությունյանը, Արայիկ Մելքումյանը և Նորա Կարապետյանը, փաստաթղթերը ներկայացրել են փոստով: Նշված բոլոր հավակնորդների փաստաթղթերը փոստով իբր ստացվել են վերջին օրը՝ սեպտեմբերի 24-ին: Հարկ է նկատել, որ հավակնորդներ Արայիկ Մելքումյանի և Նորա Կարապետյանի փոստային ծրարները բացակայել են նրանց փաստաթղթերի փաթեթներում: Այս կապակցությամբ ԻԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչ Միքայել Մինասյանը տվեց անտրամաբանական, անհասկանակի բացատրություններ, նախ հայտնեց, որ ծրարները պահել են որպեսզի չլինեն շահարկումներ, ապա դարակից հանեց Ա.Հարությունյանի ծրարը հայտարարելով, որ ծրարի վրա առկա է փոստի կնիքը 23.09.14թ., ապա, ի թիվս այլ վարկածների, հայտարարել է նաև, որ միգուցե նշված 2 հավակնորդները փաստաթղթերը ներկայացրել են առձեռն: Փաստենք, որ չկա որևէ ապացույց առ այն, որ հավակնորդներ Արայիկ Մելքումյանի և Նորա Կարապետյանի կողմից փոստով ուղարկված փաստաթղթերը աշխատակազմում ստացվել են մինչև սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ն: Ինչ վերաբերում է հավակնորդ Արմեն Շուրայի Հարությունյանի կողմից փաստաթղթերը փոստով ուղարկելու հանգամանքին, ապա նրա փոստային ծրարի ուսումնասիրությունը բացահայտել է մի շարք ուշագրավ փաստեր: Նախ, փոստային ծրարի վրա առկա փոստային կնիքից պարզվել է, որ հավակնորդ Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 23-ին, մոտավորապես ժամը 09:15-ին փոստային ծրարը հանձնել է 0078 դասիչով փոստային բաժանմունքին: 0078 դասիչով փոստային բաժանմունքը ք. Երևան, Մարգարյան 16 հասցեում տեղակայված այն փոստային բաժանմունքն է, որը սպասարկում է ՀՀ արդարադատության նախարարության հասցենև գտնվում է ԱՆ շենքից ուղիղ հազար երկու հարյուր մետր հեռավորության վրա : Այսինքն՝ ստացվում է, որ հավակնորդ Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 23-ին, ժամը 09:15-ին գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության մոտակայքում, սակայն ինչ-ինչ պատճառներով նախընտրել է ոչ թե առձեռն հանձնել մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այլ դրանք ուղարկել փոստով՝: Փոստային ծրարի դարձերեսին առկա են 2 փոստային կնիքներ, որոնցից մեկը փոստի բաշխիչ կենտրոնի կնիքն է՝ 2014թ. սեպտեմբերի 23-ի ամսաթվով և մոտավորապես ժամը 10:30-ի նշումով: Իսկ ծրարի դարձերեսին առկա երկրորդ կնիքը նույն 0078 դասիչով փոստային բաժանմունքի կնիքն է, որից երևում է, որ բաժանմունքում Ա. Հարությունյանի փոստային ծրարը բաշխիչ կենտրոնից ստացվել է 2014թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 18:45-ին: Նշված փաստից հետևում է, որ հավակնորդ Արմեն Հարությունյանի կողմից փոստով ուղարկված փաթեթը 2014թ. սեպտեմբերի 24-ին, 18:45-ին ստացվելով 0078 դասիչով փոստային բաժանմունքում, չէր կարող մինչև 2014թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ն հանձնվել հասցեատիրոջը՝ ՀՀ արդարադատության նախարարությանը:
7. Վերը ներկայացված փաստերի լույսի ներքո հնարավոր է դառնում բացատրել ինչպես վերջնաժամկետի լրանալուց հետո մրցույթի հայտ ներկայացրած հավակնորդների թիվը հայտարարված 11-ից 14-ի վերածվելու հանգամանքը, այնպես էլ մրցութային հանձնաժողովի և աշխատակազմի ոչ հրապարակային, կեղծ փաստերով հանրությանը ապատեղեկացնելուն և հանրային վերահսկողությունը շրջանցելուն ձգտող գործելակերպը:
8. Մրցութային հանձնաժողովի և աշխատակազմի ծածուկ, գաղտնապահ գործելակերպի վկայություն է նաև հանձնաժողովի նիստերի ժամանակի և վայրի մասին ԻԵՄ-ին նախապես տեղեկացնելուց խուսափելը, նիստերի արձանագրությունները չտրամադրելը: Վերջին հանգամանքը հնարավոր է պայմանավորված լինի նրանով, որ հանձնաժողովի նիստերի արձանագրություններ, որպես այդպիսին, պարզապես գոյություն չունեն, քանի որ հանձնաժողովի նիստեր չեն հրավիրվում, կամ նիստերը կայանում են հեռակա կարգով:
ԻԵՄ-ը, իր մտահոգությունը հայտնելով վերոնշյալ փաստերի կապակցությամբ, դատապարտում է հանձնաժողովի և նրա աշխատակազմի անարդարացի, ոչ հրապարակային, ոչ թափանցիկ գործելակերպը, պահանջում է հանել (չեղյալ ճանաչել) Արմեն Հարությունյանին, Արայիկ Մելքումյանին և Նորա Կարապետյանին մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակից, հորդորում է նշված 3 հավակնորդներին ինքնաբացարկ հայտնել, հորդորում է հանձնաժողովին զերծ մնալ որոշ հավակնորդների հովանավորելուց:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ