Կվերածվի արդյո՞ք արվեստի կենտրոնը կահույքի արտադրամասի
Օրերս «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը` առանց պատկանմարմինների հետ համաձայնեցնելու, կահույքագործական հաստոցներ է տեղադրել իր ենթակայության ներքո գործողարվեստի դպրոցի կերպարվեստի սրահում: Նման արարքի հետևանքով առաջացել են լուրջ խոչընդոտներ արվեստանոցում դասերը շարունակելու համար: Իսկ խոչընդոտներն ավելանոււմ են օր օրի: Առանց իր հետագապլանները հստակեցնելու` Լևոն Իգիթյանը պահանջել է կենտրոնի «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանից դադարեցնել կերպարվեստի դասերը և սեղմ ժամկետներում լքել Սարյան 27 հասցեում գտնվող արվեստանոցը:
Չարաշահելով իր պաշտոնական դիրքը՝ նա փորձում է իր կոմերցիոն նպատակները կյանքի կոչել ի հաշիվ ավելիքան 30 տարվա գործունեություն ծավալող արվեստի դպրոցի, որն այդ ընթացքում տասնյակ արժանավոր սաներ է տվել:
Կրթության և գիտության նախարարությունը դեռևս որևէ կերպ չի արձագանքել ստեղծված իրավիճակին և արվեստի կենտրոնի ապագան շարունակում է մնալ անորոշ: Նշենք, որ արվեստի դպրոցը գործում է Գեղագիտության Ազգային Կենտրոնի (ԳԱԿ) շրջանակներում: