Լրահոս

04.10.2014 14:52


Թայլանդի թագավորը հոսպիտալացվել է բարձր ջերմությունով

Թայլանդի թագավորը հոսպիտալացվել է բարձր ջերմությունով

Թայլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթը հոսպիտալացվել է բարձր ջերմությունով։ Այս մասին հաղորդում է Թագավորական պալատի բյուրոն։
Համաձայն տարածված հաղորդագրության՝ 86-ամյա միապետն ուրբաթ երեկոյան իր նստավայրից՝ Խուախինա արվարձանից հոսպիտալացվել է Սերիրաջ հոսպիտալ, որը գտնվում է Բանգկոկում։ Թագավորի անձնական բժիշկը հաղորդել է նաև բարձր ճնշման մասին։ Թայլանդի առաջնորդի մոտ արյան վարակ է ախտորոշվել։

Ներկայումս Ադուլյադեթի ինքնազգացողությունը լավացել է։

Թայլանդի թագավորը գահը ստանձնել է 1946թ.–ից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը