Ռոուհանի. «Իրանը չի կարող արագ բավարարել ԵՄ գազի պահանջարկը»
Իրանը ներկա դրությամբ չի տիրապետում անհրաժեշտ հնարավորությունների՝ օպերատիվ կարգավորելու ածխաջրածնի վաճառքը ԵՄ–ին Ռուսաստանից ինչ–ինչ պատճառներով մատակարարումների կրճատման դեպքում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ Նախագահի խոսքերով՝ չնայած Իրանը տիրապետում է գազի ահռելի պաշարների՝ հումքի արտահանման մեջ «փոքր–ինչ զիջում» է։ Նա նշել է, որ Իրանի իշխանություններն առաջնահերթ մտահոգվում են էներգատարների ներքին սպառմամբ, քանզի ձմեռվա ընթացքում «պարբերաբար խնդիրներ են առաջանում»։ Բացի այդ, իրանական գազի մատակարարմամբ հետաքրքրված են նաև հարևան երկրները։ Իրանի նախագահը նշել է նաև, որ կողմ է գազի մատակարարման առողջ մրցակցությանն ու համագործակցությանը արտահանող երկրների հետ։
Ռոուհանի. «Իրանը չի կարող արագ բավարարել ԵՄ գազի պահանջարկը»
Իրանը ներկա դրությամբ չի տիրապետում անհրաժեշտ հնարավորությունների՝ օպերատիվ կարգավորելու ածխաջրածնի վաճառքը ԵՄ–ին Ռուսաստանից ինչ–ինչ պատճառներով մատակարարումների կրճատման դեպքում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Նախագահի խոսքերով՝ չնայած Իրանը տիրապետում է գազի ահռելի պաշարների՝ հումքի արտահանման մեջ «փոքր–ինչ զիջում» է։ Նա նշել է, որ Իրանի իշխանություններն առաջնահերթ մտահոգվում են էներգատարների ներքին սպառմամբ, քանզի ձմեռվա ընթացքում «պարբերաբար խնդիրներ են առաջանում»։ Բացի այդ, իրանական գազի մատակարարմամբ հետաքրքրված են նաև հարևան երկրները։
Իրանի նախագահը նշել է նաև, որ կողմ է գազի մատակարարման առողջ մրցակցությանն ու համագործակցությանը արտահանող երկրների հետ։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։