Տնտեսական

04.10.2014 14:09


Մ. Մելքումյան. «Եթե այս կոշտ վարչարարությունը շարունակենք, ապա 10. 500-ի կեսն էլ կփակվի»

Մ. Մելքումյան. «Եթե այս կոշտ վարչարարությունը շարունակենք, ապա 10. 500-ի կեսն էլ կփակվի»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ կողմ են քվեարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքին առաջին ընթերցմամբ՝ բայց նշելով, որ երկրորդում շտկումներ պետք է կատարվեն.

«Այո՛, մենք կողմ ենք քվեարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքին, որպեսզի շրջանառության հարկը 3,5 տոկոսից դառնա 1 տոկոս, սակայն առաջարկել ենք նաև մեր պայմանները», – ասել է նա՝ հավելելով, որ երեք առաջարկ է արվել։ Դրանցից մեկը եղել է օրենքի ժամանակավոր կասեցումը.
«Ինչպես գիտեք, մենք երկու օր բանակցեցինք Կառավարության հետ, սակայն Կառավարությունը մնաց իր տեսակետին՝ առաջարկելով մեկ լուծում: Ֆինանսների նախարարը հրաման ստորագրեց, որպեսզի ձեռնպահ մնան ՓՄՁ-ներում անհիմն ստուգումներ իրականացնելուց՝ բացառությամբ ռիսկային համարվողների»։
Ինչպես երեկ՝ «եռյակի» հանրահավաքին, այնպես էլ այսօրվա ասուլիսին տնտեսագետ պատգամավորը շեշտել է մանրածախ օբյեկտների փակման մասին. «Սա պաշտոնական թիվ է: Եթե այս կոշտ վարչարարությունը շարունակենք, ապա 10. 500-ի կեսն էլ կփակվի», – մտահոգվել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը