Լրահոս

04.10.2014 11:33


Լատվիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Լատվիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Լատվիայում խորհրդարանական ընտրությունների համար բացվել են ընտրատեղամասերը։ Այս մասին հաղորդում է բալթյան հանրապետության ԿԸՀ–ն։
Ընտրատեղամասերը կգործեն 07.00–20.00–ն ընկած ժամանակահատվածում։ Լատվիայում կաշխատի 953 տեղամաս, երկրից դուրս քաղաքացիները կարող են քվեարկել 98 տեղամասում՝ աշխարհի 41 երկրում։

Սեյմի ընտրությունները տեղի են ունենում չորս տարին մեկ։ 100 տեղի համար պայքարում է 13 կուսակցություն։ Խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ է անցնել 5%–ի շեմը։
Համաձայն սոցհարցումների՝ արշավի առաջատարը «Համաձայնություն» կուսակցությունն է, որին աջակցում է ընտրողների 18%-ը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը