ՄԱԿ ԱԽ–ն պահանջել է քննել կրկնակի ահաբեկչությունը Սիրիայի դպրոցների մոտ
ՄԱԿ ԱԽ–ն նախօրեին հանդես է եկել սիրիական Հոմս քաղաքի դպրոցների մոտ կրկնակի ահաբեկչության դատապարտմամբ, որի հետևանքով ավելի քան 50 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ։
Անվտանգության խորհրդի անդամները ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին, ինչպես նաև հայտարարել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհարժեշտության մասին։
ԱԽ–ն նաև կոչ է արել «վերջ դնել անպատժելիությանը» մարդու և միջազգային մարդասիրական իրավունքների խախտման համար Սիրիայում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ահաբեկիչները մեքենա են պայթեցրել Հոմսի կենտրոնական ալավիթական թաղամասի դպրոցի մոտ, իսկ րոպեներ անց մահապարտ–ահաբեկիչը պայթեցրել է իրեն մեկ այլ դպրոցի մոտակայքում։
ՄԱԿ ԱԽ–ն պահանջել է քննել կրկնակի ահաբեկչությունը Սիրիայի դպրոցների մոտ
ՄԱԿ ԱԽ–ն նախօրեին հանդես է եկել սիրիական Հոմս քաղաքի դպրոցների մոտ կրկնակի ահաբեկչության դատապարտմամբ, որի հետևանքով ավելի քան 50 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ։
Անվտանգության խորհրդի անդամները ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին, ինչպես նաև հայտարարել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհարժեշտության մասին։
ԱԽ–ն նաև կոչ է արել «վերջ դնել անպատժելիությանը» մարդու և միջազգային մարդասիրական իրավունքների խախտման համար Սիրիայում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ահաբեկիչները մեքենա են պայթեցրել Հոմսի կենտրոնական ալավիթական թաղամասի դպրոցի մոտ, իսկ րոպեներ անց մահապարտ–ահաբեկիչը պայթեցրել է իրեն մեկ այլ դպրոցի մոտակայքում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։