«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել բրիտանացի գերի Ալան Հեննինգին
«Իսլամական պետության» խմբավորման զինյալները գլխատել են բրիտանացի գերի Ալան Հեննինգին։ Այս մասին հաղորդել է «SITE» կազմակերպությունը, որը համացանցում իսլամիստների ակտիվության մոնիթորինգն է իրականացնում։ «Ես՝ որպես բրիտանական հասարակության անդամ, հատուցում եմ մեր կառավարության որոշման համար՝ գրոհել «Իսլամական պետությունը»», – ասում է Հեննինգը տեսաձայնագրությունում՝ տարածված ուրբաթ։ Ահաբեկիչները սպառնում են գերության մեջ գտնվող ևս մեկ ամերիկացու մահապատժի ենթարկել։
ԻՊ զինյալները սեպտեմբերի 14-ին բրիտանացի Դևիդ Հեյնսի մահապատժի տեսանյութն էին տարածել և զգուշացրել, որ հաջորդ զոհը կարող է դառնալ Ալան Հեննինգը։ Նախկին տաքսու վարորդ Ալան Հեննինգը՝ հյուսիսարևմտյան Անգլիայի Սոլֆորդ քաղաքից, գերեվարվել է 2013 թվականին Սիրիայում մարդասիրական օգնություն մատակարարելու ընթացքում։
«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել բրիտանացի գերի Ալան Հեննինգին
«Իսլամական պետության» խմբավորման զինյալները գլխատել են բրիտանացի գերի Ալան Հեննինգին։ Այս մասին հաղորդել է «SITE» կազմակերպությունը, որը համացանցում իսլամիստների ակտիվության մոնիթորինգն է իրականացնում։
«Ես՝ որպես բրիտանական հասարակության անդամ, հատուցում եմ մեր կառավարության որոշման համար՝ գրոհել «Իսլամական պետությունը»», – ասում է Հեննինգը տեսաձայնագրությունում՝ տարածված ուրբաթ։
Ահաբեկիչները սպառնում են գերության մեջ գտնվող ևս մեկ ամերիկացու մահապատժի ենթարկել։
ԻՊ զինյալները սեպտեմբերի 14-ին բրիտանացի Դևիդ Հեյնսի մահապատժի տեսանյութն էին տարածել և զգուշացրել, որ հաջորդ զոհը կարող է դառնալ Ալան Հեննինգը։ Նախկին տաքսու վարորդ Ալան Հեննինգը՝ հյուսիսարևմտյան Անգլիայի Սոլֆորդ քաղաքից, գերեվարվել է 2013 թվականին Սիրիայում մարդասիրական օգնություն մատակարարելու ընթացքում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։