Միքայել Մելքումյան. «Մենք պետք է միասին լինենք, պետք է իրար հավատանք և կշտկենք այս իրավիճակը»
Այսօր Արարատ քաղաքում «եռյակի» մարզային հերթական հանրահավաքին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է. «Մենք ընդունում ենք, որ ձեր սպասումները մենք պետք է իրականություն դարձնենք»։
ԲՀԿ–ական պատգամավորի խոսքերով՝ երկիրը չպետք է դատապարտված լինի պաշտոնապես մեկ միլիոն աղքատության մեջ գտնվող քաղաքացի ունենալուն։ «Այսինքն, մենք ունենք 32.5 % աղքատություն։ Ինչո՞ւ Վրաստանում պետք է լինի 14 %...», – հարցրել է պատգամավորը՝ հավելելով, որ գործազրկությունը մեզ մոտ 20% է, իսկ տարածաշրջանի հարևան երկրներում՝ շատ ավելի քիչ։
Տնտեսագետ պատգամավորը նշել է նաև, որ «Նաիրիտի» պես հսկա գործարանում ներդրումներ չեն կատարում, որովհետև ներդրողները վախենում են ներդրումներ անել Հայաստանում։ Մելքումյանը փաստել է, որ երկրում «բացասական սպասումների ֆոն է առաջացել, չենք կարողանում դուրս գալ այս վիճակից»՝ հիշեցնելով «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ կապված՝ ՓՄՁ ներկայացուցիչների՝ բողոքի դուրս գալը ԱԺ և Կառավարության դիմաց։ «Ես՝ իմ ընկեների հետ միասին, մշակեցի օրենսդրական նախաձեռնություն՝ առայժմ զերծ մնալու այդ վարչարարությունից... Պետությո՛ւն, դու չես կարողանում այս մարդկանց սոցիալական խնդիրները լուծել, այս մարդը 15-20 տարի է՝ բացօթյա տոնավաճառներում նստած՝ իր առողջությունը քայքայում է՝ աշխատելով 100-200 հազար դրամ։ Ի՞նչ եք ուզում այդ ժողովրդից։ Թողե՛ք՝ թող աշխատե՛ն», – ասել է ԲՀԿ պատգամավորը։
Նա նաև նշել է, որ երկրում վերջին երեք տարիների ընթացքում 19 հազար խանութներից մնացել է 10. 500։ Մելքումյանն ասել է նաև, որ հարցին՝ Կառավարությունը պատրա՞ստ է երաշխավորել, որ «Շրջանառության հարկի» հետևանքով չի փակվի ևս 5 հազար խանութ, հնչել է պատասխան՝ չե՛ն երաշխավորում։ Այնուհետև ելույթ ունեցողը հարցադրել է քաղաքացիներին. «Համաձա՞յն եք, որ պետք է փոփոխություններ անենք այս երկրում։ Դուք հավատո՞ւմ եք մեր քաղաքական ուժերին, որոնք այստեղ կանգնած են»,–ինչին ի պատասխան՝ հնչել է՝ այո՛։ Պատգամավորը շեշտել է նաև, որ Տիգրան Սարգսյանի «հրաժարականից» հետո նոր Կառավարությունը պետք է ապահովի տնտեսական աճ, վերականգնի քաղաքացիների վստահությունը Կառավարության հանդեպ, որը չի ապահովվում։ ԲՀԿ պատգամավորը հիշեցրել է նաև 2012 թվականին կոալիցիայից կուսակցության դուրս գալը. «Որովհետև ունենալով նախարարներ, ունենալով մարզպետներ՝ քաղաքական որոշումների ընդունման վրա ազդեցություն չուներ», – նշել է նա։ Եզրափակելով իր խոսքը՝ Միքայել Մելքումյանը շեշտել է. «Մենք պետք է միասին լինենք, պետք է իրար հավատանք և կշտկենք այս իրավիճակը», – կոչ անելով հոկտեմբերի 10-ին գալ Ազատության հրապարակ։
Միքայել Մելքումյան. «Մենք պետք է միասին լինենք, պետք է իրար հավատանք և կշտկենք այս իրավիճակը»
Այսօր Արարատ քաղաքում «եռյակի» մարզային հերթական հանրահավաքին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է. «Մենք ընդունում ենք, որ ձեր սպասումները մենք պետք է իրականություն դարձնենք»։
ԲՀԿ–ական պատգամավորի խոսքերով՝ երկիրը չպետք է դատապարտված լինի պաշտոնապես մեկ միլիոն աղքատության մեջ գտնվող քաղաքացի ունենալուն։
«Այսինքն, մենք ունենք 32.5 % աղքատություն։ Ինչո՞ւ Վրաստանում պետք է լինի 14 %...», – հարցրել է պատգամավորը՝ հավելելով, որ գործազրկությունը մեզ մոտ 20% է, իսկ տարածաշրջանի հարևան երկրներում՝ շատ ավելի քիչ։
Տնտեսագետ պատգամավորը նշել է նաև, որ «Նաիրիտի» պես հսկա գործարանում ներդրումներ չեն կատարում, որովհետև ներդրողները վախենում են ներդրումներ անել Հայաստանում։
Մելքումյանը փաստել է, որ երկրում «բացասական սպասումների ֆոն է առաջացել, չենք կարողանում դուրս գալ այս վիճակից»՝ հիշեցնելով «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ կապված՝ ՓՄՁ ներկայացուցիչների՝ բողոքի դուրս գալը ԱԺ և Կառավարության դիմաց։
«Ես՝ իմ ընկեների հետ միասին, մշակեցի օրենսդրական նախաձեռնություն՝ առայժմ զերծ մնալու այդ վարչարարությունից... Պետությո՛ւն, դու չես կարողանում այս մարդկանց սոցիալական խնդիրները լուծել, այս մարդը 15-20 տարի է՝ բացօթյա տոնավաճառներում նստած՝ իր առողջությունը քայքայում է՝ աշխատելով 100-200 հազար դրամ։ Ի՞նչ եք ուզում այդ ժողովրդից։ Թողե՛ք՝ թող աշխատե՛ն», – ասել է ԲՀԿ պատգամավորը։
Նա նաև նշել է, որ երկրում վերջին երեք տարիների ընթացքում 19 հազար խանութներից մնացել է 10. 500։
Մելքումյանն ասել է նաև, որ հարցին՝ Կառավարությունը պատրա՞ստ է երաշխավորել, որ «Շրջանառության հարկի» հետևանքով չի փակվի ևս 5 հազար խանութ, հնչել է պատասխան՝ չե՛ն երաշխավորում։
Այնուհետև ելույթ ունեցողը հարցադրել է քաղաքացիներին. «Համաձա՞յն եք, որ պետք է փոփոխություններ անենք այս երկրում։ Դուք հավատո՞ւմ եք մեր քաղաքական ուժերին, որոնք այստեղ կանգնած են»,–ինչին ի պատասխան՝ հնչել է՝ այո՛։
Պատգամավորը շեշտել է նաև, որ Տիգրան Սարգսյանի «հրաժարականից» հետո նոր Կառավարությունը պետք է ապահովի տնտեսական աճ, վերականգնի քաղաքացիների վստահությունը Կառավարության հանդեպ, որը չի ապահովվում։
ԲՀԿ պատգամավորը հիշեցրել է նաև 2012 թվականին կոալիցիայից կուսակցության դուրս գալը. «Որովհետև ունենալով նախարարներ, ունենալով մարզպետներ՝ քաղաքական որոշումների ընդունման վրա ազդեցություն չուներ», – նշել է նա։
Եզրափակելով իր խոսքը՝ Միքայել Մելքումյանը շեշտել է. «Մենք պետք է միասին լինենք, պետք է իրար հավատանք և կշտկենք այս իրավիճակը», – կոչ անելով հոկտեմբերի 10-ին գալ Ազատության հրապարակ։
7or.am