Լրահոս

03.10.2014 17:52


Արարատում գեղեցիկ կանայք իրենց ուղարկածների շալվարները չէին տարել հանրահավաքի

Արարատում գեղեցիկ կանայք իրենց ուղարկածների շալվարները չէին տարել հանրահավաքի

–Պարզվում է՝ մենք ունենք քույրիկների մի խումբ, որոնց առաջին անգամ հանդիպեցինք Հրազդանում, որոնք եկել, պահանջում էին ընդդիմության հրաժարականը, որպեսզի իշխանությունը մնա, հիմա այդ մեր սիրուն քույրիկների մի խումբն էլ այստեղ է եկել,–Արարատում հրավիրված ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Նա առաջարկել է ողջունել և ծափահարել քույրիկների այդ խմբին և դիմել նրանց.

–Սիրելի՛ բարետես, գեղեցիկ քույրիկներ ջան, Հրազդանում մի խորհուրդ տվեցի, ասացի՝ ձեզ ուղարկողները հաջորդ անգամ թող շալվարները տան, որ հետներդ բերեք, չե՞ք բերել։ Գող՝ սիրտը դող, մտածում են՝ ինչ անեն, որ չկայանա այս եռամիասնությունը։

Իսկ հանրահավաքի բոլոր մասնակիցներին նա հարցրել է՝ կո՞ղմ են այն բարեփոխումներին, որոնք կավարտվեն ամբողջական իշխանափոխությամբ։

Հանրահավաքի հազարավոր մասնակիցներն իրենց համաձայնությունը հայտնել են «այո՜» բացականչություններով և ծափահարություններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը