Տիգրան Ուրիխանյան. «Այլևս իրավիճակը փոխվե՛լ է, ոչ թե փոխվելու է»
Արարատում ընթացող «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իշխանությունն առաջադրված խնդիրներին արձագանքում է որևէ կերպ ընդառաջելու ցանկության բացակայությամբ։
–Այլևս իրավիճակը փոխվե՛լ է, ոչ թե փոխվելու է։ Ոչ թե այս կերպ հնարավոր չէ շարունակել, այլ արդե՛ն իսկ չենք շարունակում այս կերպ,–հայտարարել է Տ. Ուրիխանյանը։
Նա կոչ է արել հանրահավաքին մասնակցող արարատցիներին հաղորդել իրենց պահանջը, ասել՝ ինչի կարիք ունեն, հայտնել իրենց անհամաձայնությունը.
–Որպեսզի պատասխանատվությունից խուսափել այս անգամ որևէ մեկը չկարողանա, որպեսզի հարցականի տակ դրվի պետական կառավարման համակարգում բոլոր նրանց գոյությունը, ովքեր մեղավոր են ստեղծված իրավիճակի համար, ում պատճառով մի քանի հարյուր հազարավոր մարդիկ արդեն մեր երկրում չեն, և ում պատճառով այլևս հուսալքությունն ու հեռանկարի բացակայությունը բոլորիս հոգիներում ու սրտերում են։
Տ. Ուրիխանյանը հավաքված բազմությանը հարցրել է՝ ցանկանո՞ւմ են սահմանադրական բարեփոխում, բոլորը միաձայն պատասխանել են՝ ո՛չ։
–Արարատի քաղաքապետը, որ ուզում է ժողովրդի խնդիրները համերգ տալով ու փողոցներ փակելով՝ այսօր շղարշի մեջ պահել, ի՞նչ է, դրանից աշխատանքը ավելացա՞վ, աշխատատեղը բացվե՞ց, աշխատավարձը տրվե՞ց, պարտքերը փակվեցի՞ն, վերադարձա՞ն հայրենակիցներն Արարատ քաղաք, ո՛չ։ Ուզում եմ հուշել գործող քաղաքապետին, առա՛յժմ գործող քաղաքապետին, որ նա նկատվել է, նկատվել են նա՛ ու իր մանր–մունր խանգարողական գործողությունները։ Բայց առջևում ունենք հոկտեմբերի 10, և արդեն ունենք փոփոխությունների սկիզբ առած ալիք,–հայտարարել է Տ. Ուրիխանյանը։

7or.am