Պորոշենկո. «Դպրոցներում և համալսարաններում երկրորդ լեզուն պետք է լինի անգլերենը, ոչ թե ռուսերենը»
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեմ է Ուկրաինայում ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի մասին խոսակցություններին։ «Եկեք խոսենք ոչ թե ռուսերենի հատուկ կարգավիճակի մասին, այլ անգլերենի. այդ քննարկումն ավելի կառուցողական և ճիշտ կլինի», – նշել է Ուկրաինայի նախագահը Լվովում աշխատանքային այցի ժամանակ։ «Երկրորդ լեզուն՝ պարտադիր ուսումնասիրվող դպրոցներում և բուհերում, պետք է լինի բացառապես անգլերենը, ոչ թե ռուսերենը», – հայտարարել է նա։ Պորոշենկոն կարծում է, որ անգլերենին պետք է տիրապետեն նաև քաղծառայողները։
Պորոշենկո. «Դպրոցներում և համալսարաններում երկրորդ լեզուն պետք է լինի անգլերենը, ոչ թե ռուսերենը»
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեմ է Ուկրաինայում ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի մասին խոսակցություններին։
«Եկեք խոսենք ոչ թե ռուսերենի հատուկ կարգավիճակի մասին, այլ անգլերենի. այդ քննարկումն ավելի կառուցողական և ճիշտ կլինի», – նշել է Ուկրաինայի նախագահը Լվովում աշխատանքային այցի ժամանակ։
«Երկրորդ լեզուն՝ պարտադիր ուսումնասիրվող դպրոցներում և բուհերում, պետք է լինի բացառապես անգլերենը, ոչ թե ռուսերենը», – հայտարարել է նա։
Պորոշենկոն կարծում է, որ անգլերենին պետք է տիրապետեն նաև քաղծառայողները։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։