Լրահոս

03.10.2014 14:54


Աննա Ֆադեևա. «Դատարանը քննում է Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը փոփոխելու հարցը»

Աննա Ֆադեևա. «Դատարանը քննում է Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը փոփոխելու հարցը»

Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը, Մոսկվայի Բասմանի դատարանը քննում է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանի մամուլի խոսնակ Աննա Ֆադեևան նշել է. «Այժմ դատարանը քննում է քննիչի միջնորդությունը Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը կալանքից տնային կալանքի փոխելու վերաբերյալ»։
Հիշեցնենք՝ հայազգի բարեգործ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է սույն տարվա հուլիսի 15-ին և մեղադրվել փողերի լվացման և յուրացման մեջ «Բաշնեֆտ»–ի բաժնետոմսերի վաճառքի գործի շրջանակում։

Այս խորագրի վերջին նյութերը