Լրահոս

03.10.2014 16:08


Իտալիայի վարչապետ. «ԵՄ–ին և ԱՄՆ–ին անհրաժեշտ է բաց երկխոսություն պահպանել ՌԴ հետ»

Իտալիայի վարչապետ. «ԵՄ–ին և ԱՄՆ–ին անհրաժեշտ է բաց երկխոսություն պահպանել ՌԴ հետ»

Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին ԵՄ–ի և ԱՄՆ–ի համար «շատ կարևոր» է համարում Ռուսաստանի հետ բաց երկխոսության պահպանումը։ Այս մասին իտալական կառավարության ղեկավարն ասել է այսօր «The Financial Times»–ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, Ռենցին ընդունել է, որ «շարունակում է ԵՄ հետ կոնսենսուսի մեջ մնալ պատժամիջոցների հարցում», անգամ եթե ինքը՝ վարչապետը, համամիտ չէ դրա հետ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը