Լիբիայի խորհրդարանը փախել ու պատսպարվել է հյուրանոցում
Լիբիայի խորհրդարանը փախել է մայրաքաղաք Տրիպոլիից՝ պատսպարվելով Եգիպտոսի սահմանի մոտ գտնվող «Դար ալ-Սալամ» հյուրանոցում։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»։ Ըստ հեռուստաալիքի՝ հյուրանոցը վերածվել է իսկական ամրոցի։ Այն պահպանում են զինվորական ստորաբաժանումները, իսկ դրա մոտակայքում տեղակայվել են հրթիռային համակարգեր։
Այսպիսով, Լիբիայում փաստացի գործում է 2 խորհրդարան՝ օրինական ճանապարհով ընտրվածն ու նախկին գումարման խորհրդարանը, որը հրաժարվել է ցրվել։ Դրանցից յուրաքանչյուրը ձևավորել է իր կառավարությունը։