Մեկնարկեց 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մեկնարկեց 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կտևի 3 օր` հոկտեմբերի 3-5–ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում:
Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաև՝ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: ԴիջիԹեքը դարձել է տեխնոլոգիական հայության տոնը, տեխնոլոգիական հայության շփումների և համագործակցության լավագույն հարթակը, բացի այդ, ԴիջիԹեքն այն գործիքներից է, որն ուղղված է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն:
Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 130 ընկերություններ, որոնց թվում են՝ Վի Էմ Ուէյր, Նեյշնլ Ինսթրումենթս, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Օրանժ, Պիքսարտ, Սինոփսիս, Ինսթիգեյթ, Թումո, Ռեդինետ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ և այլն:
Նախատեսվում է, որ այս ԴիջիԹեքը կունենա ավելի քան 30.000 այցելու՝ նախորդ տարվա 25.000-ի փոխարեն:
Հոբելյանական ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից են.
«Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է:
Համակարգչային և բջջայինխաղերի հեքեթոն, որի ընթացքում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են միանալ հեքեթոնին:
Աշխատանքի տոնավաճառ` ցուցահանդեսի 3-րդ հարկում գործելու է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացնելու են թափուր աշխատատեղերը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար:
ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալո ւամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:
Ցուցահանդեսի բաժիններն են`
Համապարփակ ինժեներական լուծումներ, Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, Ծրագրային և վեբլուծումներ, Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Տեխնոլոգիական կրթություն:
ԴիջիԹեքի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են՝ 10:00-18:00–ն: Միջոցառման մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ www.digitec.am :