Լրահոս

03.10.2014 14:23


ՓՄՁ որոշ ներկայացուցիչներ կասկածանքով են վերաբերվում երեկ վարչապետին ներկայացած պատվիրակներին

ՓՄՁ որոշ ներկայացուցիչներ կասկածանքով են վերաբերվում երեկ վարչապետին ներկայացած պատվիրակներին

Այսօրվա ասուլիսին ՓՄՁ ներկայացուցիչները, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար ԱԺ և Կառավարության մոտ, նշել են, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ բարձրացած պատվիրակները կասկածելի էին.
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ» Ստեփան Ասլանյանը նշել է. «Մենք տեղյակ չենք, թե ինչ խնդիրներ են ներկայացվել վարչապետին, չգիտենք, թե ինչ փաստաթուղթ է հանձնվել նրան», – ու հավելել, որ երեկ վարչապետի մոտ եղած պատվիրակները եղել են միջին բիզնեսի ներկայացուցիչներ։
Ասլանյանը շեշտել է, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչները պատրաստվում են երկուշաբթի ևս գնալ Կառավարության շենքի մոտ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ որոշվել էր Կառավարության շենքի մոտ գնալ երեքշաբթի առավոտյան՝ ժամը 10։00-ին։
Ստեփան Ասլանյանը նշել է նաև, որ միշտ կապի մեջ է տարբեր տոնավաճառների աշխատակիցների հետ, և համագործակցում է նրանց հետ, ում հուզում է խնդիրը։

Այս խորագրի վերջին նյութերը