Հոկտեմբերի 10–ի հանրահավաքին իշխանափոխության պահանջը ԲՀԿ–ի համար «տաբու» չի լինի (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցին ոչիշխանական «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ խմբակցություններն անդրադարձել են այս օրերին մարզերում իրականացվող և հոկտեմբերի 10–ին՝ «Ազատություն» հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքներին։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ իշխանությունը բաց նյարդերով է արձագանքում «եռյակ»–ի այդ հանրահավաքներին և խնդիր է դրել ձախողել դրանք։
–Հանրահավաքներում շատ հստակ է, որ ժողովուրդը ռեալ դրել է իշխանափոխության հարցը և մեզանից պահանջում է իշխանափոխություն։ Հոկտեմբերի 10–ի համապետական հանրահավաքի օրակարգում երկու հստակ հարց ունենք՝ 12 կետերի հետ կապված միասնական գնահատականը (որն արդեն պատրաստ է) և Սահմանադրական փոփոխությունները։ Բայց օրակարգը շատ ավելի քաղաքական և ընդգրկուն է լինելու։ Այդ օրակարգը վերջնական տեսքի կգա, երբ մենք ավարտենք մեր մարզային հանդիպումները։ Քաղաքական պահանջներ դրվելո՛ւ են։ Ժողովրդի պահանջը մենք անպայման հաշվի ենք առնելու,–ավելացրել է Ռ. Հակոբյանը։
Նա նաև ավելացրել է, որ իշխանությունը տարբեր ճանապարհներով փորձում է խոչընդոտել «եռյակ»–ի հանրահավաքները և անկախ նրանից, որ մամուլով փորձում է ցույց տալ, թե անտարբեր է այդ հանրահավաքների հանդեպ, բայց, իրականում, շատ մտահոգված է։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հավելել է, որ օրի օրի, հանդիպումից հանդիպում ավելի է զարգանում իշխանափոխության պահանջը։
–Եվ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն իրենց թիմերով ավելի են զարգացնում այդ ցանկությունը։ Վստահ եմ, որ միտինգներըգնալովկլինենավելիագրեսիվ, ավելիպահանջատերևհոկտեմբերի 10–ինավելիբարձրնոտաներկլինեն, քաներեկէրևայսօր,–ընդգծել է Ա. Մանուկյանը։
Նա նաև հիշեցրել է, որ ՍերժՍարգսյանինբազմիցսառաջարկվելէհանգիստհեռանալ, քանի որ ընդդիմությունը ոչ մի ցնցման կողմնակից չէ.
–Սերժ Սարգսյանը եթեխոհեմ, խելոք, հեռատեսլինի, պետքէհնարավորությունտահանգիստընտրություններանցկացվեն։Վրեժը, ցասումը, ջարդելը,դա՛չէմերտրամադրությունը։ Սերժ Սարգսյանի ապագան ինձ չի հետաքրքրում, թող գնա, իր ընտանիքով, իր հավաքած փողերով, երկիրը թողնի քաղաքացուն։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Էլինար Վարդանյանն էլ, անդրադառնալով իշխանափոխության պահանջին, պնդել են՝ ԲՀԿ–ի համար «տաբու» թեմա չկա։
–Ես մեկ քայլանի մատ չեմ ակնկալում. ամեն ինչ պետք է անել ճիշտ ժամանակին։ Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն այնքան կհասունանա, որ դա կլինի հանրային պահանջ և չի բերի ցնցումների, մեզ համար «տաբու» թեմա չկա։ Մենքկողմենքխորքայինարմատականփոփոխությունների, եթեդրամեջմտնումէնաևիշխանափոխությունը, մենքկողմենքդրան, բայց դրան պետք է գալ։ ԲՀԿ-նառաջնորդվելուէմարզայինհանրահավաքներիընթացքումձևավորվածհասարակականպահանջով։ Ճիշտպահըպետքէհասունա,–ասել է Մ. Մելքումյանը։
Է. Վարդանյանն էլ հավելել է. «Այն պահին, երբ կլինի հանրային պահանջ, այդ ժամամանկ էլ կձևովորվի ԲՀԿ–ի դիրքորոշումը»։
Հոկտեմբերի 10–ի հանրահավաքին իշխանափոխության պահանջը ԲՀԿ–ի համար «տաբու» չի լինի (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցին ոչիշխանական «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ խմբակցություններն անդրադարձել են այս օրերին մարզերում իրականացվող և հոկտեմբերի 10–ին՝ «Ազատություն» հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքներին։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ իշխանությունը բաց նյարդերով է արձագանքում «եռյակ»–ի այդ հանրահավաքներին և խնդիր է դրել ձախողել դրանք։
–Հանրահավաքներում շատ հստակ է, որ ժողովուրդը ռեալ դրել է իշխանափոխության հարցը և մեզանից պահանջում է իշխանափոխություն։ Հոկտեմբերի 10–ի համապետական հանրահավաքի օրակարգում երկու հստակ հարց ունենք՝ 12 կետերի հետ կապված միասնական գնահատականը (որն արդեն պատրաստ է) և Սահմանադրական փոփոխությունները։ Բայց օրակարգը շատ ավելի քաղաքական և ընդգրկուն է լինելու։ Այդ օրակարգը վերջնական տեսքի կգա, երբ մենք ավարտենք մեր մարզային հանդիպումները։ Քաղաքական պահանջներ դրվելո՛ւ են։ Ժողովրդի պահանջը մենք անպայման հաշվի ենք առնելու,–ավելացրել է Ռ. Հակոբյանը։
Նա նաև ավելացրել է, որ իշխանությունը տարբեր ճանապարհներով փորձում է խոչընդոտել «եռյակ»–ի հանրահավաքները և անկախ նրանից, որ մամուլով փորձում է ցույց տալ, թե անտարբեր է այդ հանրահավաքների հանդեպ, բայց, իրականում, շատ մտահոգված է։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հավելել է, որ օրի օրի, հանդիպումից հանդիպում ավելի է զարգանում իշխանափոխության պահանջը։
–Եվ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն իրենց թիմերով ավելի են զարգացնում այդ ցանկությունը։ Վստահ եմ, որ միտինգները գնալով կլինեն ավելի ագրեսիվ, ավելի պահանջատեր և հոկտեմբերի 10–ին ավելի բարձր նոտաներ կլինեն, քան երեկ էր և այսօր,–ընդգծել է Ա. Մանուկյանը։
Նա նաև հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանին բազմիցս առաջարկվել է հանգիստ հեռանալ, քանի որ ընդդիմությունը ոչ մի ցնցման կողմնակից չէ.
–Սերժ Սարգսյանը եթե խոհեմ, խելոք, հեռատես լինի, պետք է հնարավորություն տա հանգիստ ընտրություններ անցկացվեն։ Վրեժը, ցասումը, ջարդելը, դա՛ չէ մեր տրամադրությունը։ Սերժ Սարգսյանի ապագան ինձ չի հետաքրքրում, թող գնա, իր ընտանիքով, իր հավաքած փողերով, երկիրը թողնի քաղաքացուն։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Էլինար Վարդանյանն էլ, անդրադառնալով իշխանափոխության պահանջին, պնդել են՝ ԲՀԿ–ի համար «տաբու» թեմա չկա։
–Ես մեկ քայլանի մատ չեմ ակնկալում. ամեն ինչ պետք է անել ճիշտ ժամանակին։ Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն այնքան կհասունանա, որ դա կլինի հանրային պահանջ և չի բերի ցնցումների, մեզ համար «տաբու» թեմա չկա։ Մենք կողմ ենք խորքային արմատական փոփոխությունների, եթե դրա մեջ մտնում է նաև իշխանափոխությունը, մենք կողմ ենք դրան, բայց դրան պետք է գալ։ ԲՀԿ-ն առաջնորդվելու է մարզային հանրահավաքների ընթացքում ձևավորված հասարակական պահանջով։ Ճիշտ պահը պետք է հասունա,–ասել է Մ. Մելքումյանը։
Է. Վարդանյանն էլ հավելել է. «Այն պահին, երբ կլինի հանրային պահանջ, այդ ժամամանկ էլ կձևովորվի ԲՀԿ–ի դիրքորոշումը»։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am