Աշխարհ

03.10.2014 13:37


«Իսլամական պետության» զինյալներն ընդհուպ մոտեցել են քրդական Կոբանի քաղաքի սահմաններին

«Իսլամական պետության» զինյալներն ընդհուպ մոտեցել են քրդական Կոբանի քաղաքի սահմաններին

Սիրիական քրդերի ինքնապաշտպանական ջոկատներն այսօր վերսկսել են «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարը սիրիական Կոբանի քաղաքի մոտ, որը գտնվում է Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա։

Ինչպես հաղորդում է թուրքական «Էն–թի–վի» հեռուստաալիքը, ԻՊ–ն ընդհուպ մոտեցել է քաղաքի սահմաններին և հրետակոծում է այն ծանր զենքից։
Քուրդ աշխարհազորայինները դեռևս կարողանում են հակահարված տալ, սակայն չկա համոզմունք, որ նրանց կհաջողվի միայնակ պաշտպանել քաղաքը։

Կոբանին սիրիական քրդերի համար ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է և շրջկենտրոն, որը նախորդ տարի քրդերն ինքնավարություն են հայտարարել։ Քրդստանի Աշխատանքային կուսակցության առաջնորդ, ցմահ բանտարկված Աբդուլլա Օջալանը հայտարարել է, որ Կոբանիի՝ ԻՊ–ի վերահսկողության տակ անցնելու դեպքում իր կուսակցությունը կդադարեցնի հրադադարն Անկարայի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը