Կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:
Կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը: