Լրահոս

03.10.2014 22:22


Մալկոլմ Յանգի մոտ ախտորոշվել է արագ զարգացող թուլամտություն. նա այլևս չի վերադատնա «AC/DC»

Մալկոլմ Յանգի մոտ ախտորոշվել է արագ զարգացող թուլամտություն. նա այլևս չի վերադատնա «AC/DC»

Բժիշկները «AC/DC»–ի հիմնադիրներից Մալկոլմ Յանգի մոտ ախտորոշել են արագ զարգացող թուլամտություն, ինչը ուղեղի վնասվածք ստանալու հետևանք է։ Երաժիշտը բուժում է ստանում Սիդնեյի հիվանդանոցներից մեկում։ Մալկոլմի հարազատները հայտնել են, որ նա նույնիսկ չի հիշում նրանց անունները։ Դեռևս գարնանը Մալկոլմ Յանգը հայտնել էր «AC/DC»–ից ժամանակավոր հեռանալու մասին՝ պայմանավորված առողջական խնդիրներով։ Օրեր առաջ խմբի պաշտոնական կայքում տեղեկություն հրապարակվեց, որ Մալկոլմ Յանգն այլևս չի վերադատնա «AC/DC»։

Դեկտեմբերի 2-ին լույս է տեսնելու խմբի «Rock Or Bust» ալբոմը։ Այն կլինի առաջինը, որի ստեղծմանը Մալկոլմ Յանգը չի մասնակցի։

Այս խորագրի վերջին նյութերը