Աղվան Վարդանյան. «Սուրիկ Խաչատրյանի նշանակումը ճիշտ չէ վերարտադրվելով բացատրելը»
ԱԺ ճեպազրույցում «7օր»–ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվել է՝ «Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը որևէ կերպ ազդե՞լ է ՀՅԴ–ի դիրքորոշման վրա՝ կապված սահմանադրական փոփոխություններին աջակցելու հետ, թե՞ Դաշնակցությունը շարունակում է հավատալ Սերժ Սարգսյանի «բարեփոխումներին»»։
Վարդանյանը նախ հարցին հարցով է պատասխանել. «Եթե Սուրիկ Խաչատրյանը չլինի, որևէ այլ անձ լինի... անձերով չի պայմանավորված, այսինքն՝ եթե Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց, մենք պիտի 180%–ով փոխե՞ինք մեր դիրքորոշումները»։
Այնուհետև նա ավելացրել է, որ ՀՅԴ–ն Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը գնահատել է որպես սխալ քայլ.
–Գնահատել ենք իբրև հանրության ընկալումների, սպասումների մթնոլորտում չարդարացված քայլ։ Թե ինչո՞ւ են գնացել այդ քայլին, պետք է հարցնել քաղաքական մեծամասնությանը, վարչապետին, նախագահին։ Բայց ավելին ասեմ՝ մյուս կողմից ներկայացվում է, որ սա արվում է անպայման վերարտադրվելու, ձայների և այլնի համար, նայե՛ք մեր իշխանական համակարգը, նայե՛ք մեր մարզպետներին, որոնցից շատերը բացարձակապես աչքի չեն ընկնում նման պահվածքով կամ նման կեցվածքով, ինչպիսին է Սուրեն Խաչատրյանը։ Կան շատ խաղաղ, հանգիստ մարզպետներ, որոնք ընտրություններում դարձյալ գուցե շատ ավելի մեծ ցուցանիշներ են ապահովել, քան Սյունիքի մարզը։ Այսինքն, այսպիսի ընկալունակություն ունեցող մարդու նշանակումը ճիշտ չէ նաև դրանով բացատրելը։ Ով էլ լիներ այնտեղ մարզպետ՝ այս համակարգի և ընտրությունների պարագայում ձայներ ապահովելու էր իրենց համար։
Ա. Վարդանյանը նաև ավելացրել է, որ ՀՅԴ–ն Սերժ Սարգսյանին չի հավատում, այլ հավատում են իրենց մոտեցումների ճշմարտացիությանը.
–Մենք հավատում ենք, որ մեր մոտեցումների պարագայում այս երկրում և այդ անձերը դերակատար չեն լինի, և անձն ընդհանրապես շատ ավելի սակավ դերակատար կլինի, և իսկապես երկիրը կշնչի, կփոխվի մթնոլորտը, և պարբերաբար իշխանափոխություններ կլինեն, կառավարություններն էլ այս մեթոդներով չեն աշխատի։
Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի հետ ՀՅԴ–ի կոալիցիա կազմելու հնարավորությանը, Ա, Վարդանյանը նշել է. «Ասում են՝ երբեք մի ասա երբեք, բայց մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա»։

7or.am