Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներից մեկին էր մոտեցել 1968 թ. ծնված Վերգինե Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 40 շենքի շքամուտքում, վերելակի մոտ, մի անծանոթ երիտասարդ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտից, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վարդան Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է պոկված շղթա: Վարդան Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն:
Կողոպուտ շքամուտքում
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներից մեկին էր մոտեցել 1968 թ. ծնված Վերգինե Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 40 շենքի շքամուտքում, վերելակի մոտ, մի անծանոթ երիտասարդ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտից, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վարդան Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է պոկված շղթա:
Վարդան Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն: