Լրահոս

03.10.2014 11:49


Շիրակի ոստիկանապետը հրավիրվում է «եռյակի» հանրահավաքին՝ սեփական աչքերով տեսնելու բազմությունը

Շիրակի ոստիկանապետը հրավիրվում է «եռյակի» հանրահավաքին՝ սեփական աչքերով տեսնելու բազմությունը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի 8-ին «եռյակի» հրավիրած հանրահավաքին Գյումրիի Թատերական հրապարակը բազմամարդ չի լինի:

Ռ. Հակոբյանն ընդգծել էր, որ երեկ Գյումրին եռում էր, երբ առևտրականները դուրս էին եկել բողոքի գործողության։

–Ես չգիտեմ՝ ոստիկանապետն ինչ աչքերով էր նայում, կամ նայում է, թե ոչ, բայց ես անձամբ նրան կհրավիրեմ մեր հանրահավաքին, որ տեսնի՝ իր ասածներն իրականության հետ կապ չունեն,–ասել է Ռ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ Գյումրին լինելու է «եռյակի» մարզային հանրահավաքների ֆինալը, որտեղ ժողովուրդը կասի իր խոսքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը