Լրահոս

03.10.2014 11:27


Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։

Ճանապարհը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայում ճանապարհը երթևեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ։

Կատարված մաքրման աշխատանքների վերաբերյալ լուսանկարները և տեսանյութը կներկայացվեն ավելի ուշ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը