Քաղաքական

03.10.2014 11:33


Ռուբեն Հակոբյան. «Հասունացել է պահը՝ իշխանություններին ասելու՝ այդ դո՛ւք չեք հասկանում»

Ռուբեն Հակոբյան. «Հասունացել է պահը՝ իշխանություններին ասելու՝ այդ դո՛ւք չեք հասկանում»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը զավեշտալի է համարում իշխանությունների հայտարարությունները, թե իրենք շատ լավ բան են անում ժողովրդի համար, բայց վերջինները չեն հասկանում։

Որպես օրինակ՝ նա բերել է «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Շրջանառության հարկի մասին» օրենքների հետ կապված իրավիճակը։

–Հասունացել է մի պահ, որ իշխանություններին ասենք՝ այդ դո՛ւք չեք հասկանում, թե ինչ եք անում, և այն ապահով Հայաստանը, որ, իբր, կառուցում եք, «ամենաապահով» Հայաստանի է հիմա վերածվել,–ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը