Լրահոս

03.10.2014 11:23


Ավստրալիայի խորհրդարանում փարաջաներով կանայք կարող են գտնվել միայն ապակիների հետևում

Ավստրալիայի խորհրդարանում փարաջաներով կանայք կարող են գտնվել միայն ապակիների հետևում

Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Բրոնվին Բիշոփը և Սենատի նախագահ Սթիվեն Փերրին հինգշաբթի նոր կարգ են սահմանել՝ փարաջա հագած կանայք կարող են գտնվել նիստերի սրահում՝ միայն ապակեպատ ամբիոններում։ Այդ կարգը ժամանակավոր է, և դրա ներդրումը կապված է վերջին շրջանում Կանբերրում ակտիվ քննարկվող խնդրի հետ՝ արգելել փարաջա հագած կանանց մուտքը խորհրդարան։

Այդպիսի որոշման պատճառ է հանդիսացել սեպտեմբերի կեսերին ավստրալիական հատուկ գործակալության կողմից արված նախազգուշացումը, որ հնարավոր է՝ ահաբեկիչները հարվածներ հասցնեն խորհրդարանին, և հարձակումներ գործեն դաշնային ծառայողների վրա։
Շատերն այդ քայլը գնահատել են որպես շեղող անվտանգության ապահովման իրական հարցերից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը